23 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան միջուկային համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան միջուկային համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան ստորագրել են միջուկային համագործակցության մասին համաձայնագիր, որը թագավորությանը թույլ կտա զարգացնել խաղաղ միջուկային ծրագիր․ գրում է Euronews-ը։ 

Թրամփի վարչակազմը չի հրապարակել համաձայնագրի մանրամասները, սակայն նշվում է, որ այն կարող է Սաուդյան Արաբիային հնարավորություն տալ ստեղծելու ուրանի հարստացման համալիր։

Համաձայնագրից զատ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը պաշտոնապես ստորագրել են միջուկային զենքի չտարածման վերաբերյալ երկկողմ երաշխիքների մասին փաստաթուղթ։

«Այս համաձայնագրերն արտացոլում են մեր երկրների ընդհանուր հանձնառությունն՝ ամրապնդելու ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրային հարաբերություններն, ապահովելու բարեկեցություն մեր երկրներում և ամրապնդելու մեր դաշնակիցների անվտանգությունը», – ասված է Ռայթի հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026