Amnesty International-ը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին
Amnesty International-ի ներկայացուցիչ Էրիկա Գևարա Ռոսասը կոչ է արել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և դատել նրան Միջազգային քրեական դատարանում․ գրում է Al Jazeera-ն։
«ԱՄՆ իշխանությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները և հարգի օրենքի գերակայությունը», – հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել դեռևս 2024 թվականին՝ մեղադրելով նրան Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու համար։


