27 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այսօր նամակ հանձնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին

Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այսօր նամակ հանձնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին

Կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այսօր նամակ հանձնեցին ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

«Այս նամակում նկարագրված է այն ամբողջ իրավական «բեսպրեդելը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեզ համար անընդունելի է, որ Իրանի 2 խարդախ քաղաքացիների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները»,-Իրանի դեսպանատան մոտ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Օրեր առաջ Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես էին եկել Գագիկ Ծառուկյանին ուղղված աջակցության և զորակցության հայտարարություններով։

Նրանք ընդգծել են, որ Իրանի քաղաքացի հանդիսացող երկու խարդախ գործարարների շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է ստվերի հայ-իրանական դարավոր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները։

Քննչական կոմիտեի վարկածով՝ 2022-2024 թվականներին Գագիկ Ծառուկյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ, որի միջոցով յուրացվել են Իրանից ներմուծված շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, կեղծվել են մաքսային հայտարարագրերը, իսկ հետագայում իրականացվել է փողերի լվացում։

Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և անտեսում են գործի մի շարք առանցքային հանգամանքներ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026