27 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոլումբիան փակում է մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ադրբեջանում գործող ներկայացուցչությունը

Կոլումբիան փակում է մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ադրբեջանում գործող ներկայացուցչությունը

Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելիան հայտարարել է աշխարհի տարբեր երկրներում դեսպանատների զանգվածային փակման ծրագրի մասին։

Փակման ենթակա դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկում ընդգրկվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրներ։ Դրանց թվում են Կուբան, Հայիթին, Բարբադոսը և Նիկարագուան, ինչպես նաև ավելի հեռավոր պետություններ՝ Ադրբեջանը, Չեխիան, Եթովպիան, Գանան, Հունգարիան, Մալայզիան, Ռումինիան, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Ալժիրը։

Կոլումբիայի ապագա ղեկավարը նշել է, որ չեղարկելու է նաև Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատան բացման մասին որոշումը, որը դեռ չէր սկսել գործել։

Միևնույն ժամանակ դե լա Էսպրիելիան ընդգծել է, որ դեսպանատների փակումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում նշված երկրների հետ՝ բացառությամբ Կուբայի և Նիկարագուայի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026