
Լուսինե Բադալյանը դարձել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու
ՔՊ կուսակցության անդամ Լուսինե Բադալյանը դարձել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Ինչպես միշտ, մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, բավականին ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում, նախապես որոշումներ հիմնականում չեն լինում»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում՝ հավելելով․ «Ես միշտ ասել եմ՝ առողջապահության հանձնաժողովը տարբերվում է մյուս հանձնաժողովներից, որովհետև սպեցիֆիկ է, այնտեղ մասնագիտական կրթություն է պետք, մասնագիտական փորձ է պետք։ Սա չի նշանակում, որ ես ունեմ փորձ և գիտելիք։ Բնա՛վ»։
Ըստ նրա՝ եթե իրենց արդեն ձևավորվող խմբակցությունում որևէ բժիշկ կամ բուժաշխատող լիներ, ապա նա չէր առաջադրվի․ «Ես կարծում եմ, որ արդար չէ այդ ոլորտի օրենսդրական մասի ղեկավարման ժամանակ մրցակցության մեջ մտնել բժշկի կամ բուժաշխատողի հետ, որոնք ունեն տարիների փորձ, որոնք արդեն թրծված են այդ ոլորտում»։


