
ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի աշխատում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Լիլիթ Մակունցը։
Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։
- Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։
- Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պլան չունենք։
- Հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմացն ունենանք Եվրամիությանն անդամագրվելու հարցը։
- Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, և ՔՊ կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս։ Եթե կլինի իրավական գնահատական, այդպիսի դեպքեր եղել են, մարդիկ հեռացվել են կուսակցությունից (խմբ․ –Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին)։
- Եվրամիության հետ մեր հարաբերություններում մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են և ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունը։
- Պուտինը չի շնորհավորել, բայց այդտեղ հարց կա՝ այդ դեպքում ինքը ո՞ւմ հետ է խոսում։


