30 Հուլ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026