04 Օգս
2026
39° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը

Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը

Չինացի շեֆ խոհարարը դարձել է համացանցի աստղ պատճառն Իլոն Մասկին նրա ապշեցուցիչ նմանությունն է գրում է China South Morning Post-ը։

48-ամյա Մա Ցզյանպինը «Յիլան» ռեստորանի համասեփականատերն է նա ոչ միայն համասեփականատեր է, այլ նաև այստեղ ցուցադրում է իր խոհարարական հմտությունները։ Ման տարիներ շարունակ աշխատել է որպես էլեկտրիկ՝ նախքան սննդի ոլորտ մուտք գործելը։

Հուլիսի 26-ին հրապարակված տեսանյութը, որտեղ Ման իր ռեստորանում ուտեստներ է մատուցում, մեծ տարածում է գտել Douyin հարթակում՝ հավաքելով ավելի քան 13 միլիոն հավանում (like):

Hongxing News-ի հաղորդմամբ՝ հաճախորդները Մայի և Մասկի արտաքին նմանությունը նկատել էին դեռևս համացանցում նրա հայտնի դառնալուց առաջ։ Այս զուգադիպությունն է՛լ ավելի ուշագրավ է այն պատճառով, որ նրա ազգանունը՝ «Մա», հնչողությամբ մոտ է «Մասկ» ազգանվանը։

Ման լրագրողների հետ զրույցում նշել է, որ անսպասելի հայտնիությունն իրեն ամաչեցնում և անհանգստություն է պատճառում։ Նրա խոսքով՝ նախկինում քիչ այցելուներ ունեցող ռեստորանի ծանրաբեռնվածությունն ավելացել է շատերը գալիս են հատուկ իրեն հանդիպելու, լուսանկարվելու և ձեռքը սեղմելու համար։

Ռեստորանի այցելուներից մեկը նշել է, որ չնայած ձեռք բերած հայտնիությանը, Ման պահպանել է նախկին գները։

Մայի խոսքով՝ արդեն ավելի քան մեկ տասնյակ մարդ դիմել է իրեն՝ բիզնես առաջարկներով, նա, սակայն, նախընտրում է կենտրոնանալ իր ռեստորանի աշխատանքի վրա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026