07 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է իշխանությանն անհրաժեշտ ստեղծել թշնամու կերպար․ մեկնաբանում է քաղաքագետը

Ինչո՞ւ է իշխանությանն անհրաժեշտ ստեղծել թշնամու կերպար․ մեկնաբանում է քաղաքագետը

Ինչո՞ւ են վերջին ժամանակաշրջանում շատացել «օտարերկրյս լրտեսների» ու «պետական դավաճանների» «բացահայտման» դեպքերը։ Ի՞նչ կապ ունեն դրանք կասկածելի ընտրությունների հետ․ գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մեզ այդ հարցում կոգնի բռնատիրական համակարգերի լավագույն տեսաբաններից Հաննա Արենդտը։

Նա իր «Տոտալիտարիզմի ակունքները» գրքում ներկայացնում է այն գաղափարը, որ բռնակալությունը պարզապես տոտալիտար կամ ավտորիտար իշխանությանտեսակ չէ։ Դա իշխանության ձև է, որի նպատակը ոչ միայն մարդկանց վարքագիծը վերահսկելն է, այլև նրանց մտածողությունը, իրականության ընկալումը և հասարակության ամբողջ կառուցվածքը։

Արենդտի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ նման համակարգերը մշտապես ունեն «թշնամու» կարիք։ Թշնամին կարող է լինել արտաքին պետություն, ներքին քաղաքական ընդդիմություն, ազգային կամ սոցիալական խումբ, կամ սուբէթնիկ խումբ, ինչպես Հայաստանի դեպքում արցախցիները, «դավադիրներ», «լրտեսներ», ինչպես նաև «արտասահմանյան գործակալներ»։

Թշնամու կերպար ստեղծելն իշխանությանն անհրաժեշտ է մի քանի նպատակով՝ հասարակությանն իր շուրջը համախմբելու համար, տնտեսական և քաղաքական խնդիրները բացատրելու նպատակով (այսինքն՝ գտնել «մեղավորներ»), այդ ամենը պետք է արտակարգ միջոցներն ու սահմանափակումներն արդարացնելու համար։

Եթե հասարակությունը հավատում է, որ պետությունը մշտական սպառնալիքի տակ է, ապա ավելի հեշտ է ընդունում ազատությունների սահմանափակումը։

Արենդտը պնդում էր, որ տոտալիտար համակարգի կարևորագույն գործիքը քարոզչությունն է։ Նրա հայտնի միտքն այն է, որ նման ռեժիմի «իդեալական քաղաքացին» ոչ թե համոզված գաղափարական կողմնակիցն է, այլ այն մարդը, ո8 այլևս չի տարբերում փաստը հորինվածքից, ճշմարտությունը՝ ստից։ Այդ դեպքում մարդը դադարում է ինքնուրույն դատողություններ անել և սկսում է ընդունել այն իրականությունը, ինչն իրեն ներկայացնում է իշխանությունը»,- ներկայացնում է քաղաքագետը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026