08 Օգս
2026
36° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին հայտարարություն է տարածել

ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին հայտարարություն է տարածել

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ․ տեղեկանում ենք դեսպանության Facebook-ի էջից։

Դեսպանությունից նշել են, որ գնահատում են խաղաղության ուղղությամբ պատմական քայլ կատարելու գործում ցուցաբերված քաղաքական առաջնորդությունը։

«Այս գործընթացի շարունակականությունը երկխոսության և համագործակցության միջոցով ապահովելը առանցքային նշանակություն ունի գալիք սերունդների համար անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու գործում»,-ասվում է հայտարարությունում։

Դեսպանությունը նաև ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է հանձնառու լինել կայուն և տևական խաղաղության հաստատմանն աջակցելուն։

ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին հայտարարություն է տարածել

Ընտրություն 2026   Ընտրություն 2026