10 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

Բարեգործությամբ երկիր չես պահի, երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ. Գագիկ Ծառուկյանը նամակ է հղել ՔԿՀ-ից։

«Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, նպաստել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Մենք գիտենք Մանթաշովին, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին։ Գիտենք Քըրք Քըրքորյանին, որն իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Գիտենք Սամվել Կարապետյանին, որն առանց բարձրաձայնելու ՀՀ-ում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։

Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում. ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում իներցիոն սխալ էր։ Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը։ Եվ օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի, Լիբանանի, Իրանի մեր հայրենակիցներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, եկեղեցիներին։

Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»,-գրել է ԲՀԿ առաջնորդը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026