11 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան

Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին դատապարտել է մահվան՝ մարդկության դեմ հանցագործությունների, սպանության և խոշտանգումների համարհայտնում է SANA լրատվական գործակալությունը։

Դատարանը մահվան է դատապարտել նաև Բաշար ալ-Ասադի եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, և անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ատեֆ Նաջիբին։ Բաշար և Մահեր ալ-Ասադները դատապարտվել են հեռակա կարգով։ Ավելին՝ նրանց ձերբակալման միջազգային օրդեր է տրվել։

Ատեֆ Նաջիբը ներկա է եղել դատական նիստին։ 2011 թվականին նա ղեկավարել է Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչությունը։ Նաջիբը մեղադրվում է սպանության, խոշտանգումների և սպանության հրահրման համար։

Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո նա և իր ընտանիքը Սիրիայից փախել են Ռուսաստան։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026