23 Օգս
2026
34° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օգոստոսին բանակում խաղաղ պայմաններում մահացել է 3 զինվոր․ պատգամավոր

Օգոստոսին բանակում խաղաղ պայմաններում մահացել է 3 զինվոր․ պատգամավոր

Օգոստոսի 18-ին ԱԺ ամբիոնից բարձրացրել եմ բանակում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի խայտառակ դինամիկան․ Facebook-ի իր էջում գրել է խորհրդարանի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Այսօր տեղեկություն տարածվեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 20-ին ևս բանակում մահ ունեցանք։ Այս ամսվա ընթացքում սա արդեն խաղաղ պայմաններում երրորդ մահվան դեպքն է Զինված ուժերում։

Այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է` փորձառու կադրերը վերջին տարիներին հետևողականորեն հեռացվեցին բանակից, չեզոքացվեց բանակի հոգևոր առաջնորդության (գնդերեցների) կարևորագույն ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել զինվորների հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների մեղմման գործում։ Նրանց աշխատանքից ազատումը զինվորներին զրկեց հոգևոր աջակցության և ծանր պահերին ապավեն գտնելու կարևոր օղակից, ինչը նպաստում արատավոր բարքերի արմատավորմանը։

ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական»,- նշել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ