
Նավթի կաթիլ անգամ չի արտահանվի տարածաշրջանից․ Իրանը սպառնում է Պարսից ծոցի երկրներին
Իրանը պատրաստ է հարվածել նավթատար տանկերներին ոչ միայն Հորմուզի նեղուցում, այլև Պարսից ծոցից նավթի արտահանման այլ ծովային ուղիներում, եթե տարածաշրջանի երկրները միանան ԱՄՆ-ի հայտարարած՝ Թեհրանի դեմ իրականացվող տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային․ փոխանցում է Իրանի պետական IRNA գործակալությունը։
Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա, որ հարևան երկրները միանան ընդդեմ Իրանի ԱՄՆ-ի տնտեսական արշավին Իրանի և միաժամանակ շարունակեն Պարսից ծոցից նավթ արտահանել։
Նրա խոսքով՝ եթե այդ երկրները մասնակցեն ԱՄՆ-ի նախաձեռնած տնտեսական շրջափակմանը, Իրանը կձգտի կանխել Պարսից ծոցից նավթի արտահանում, ու նավթի կաթիլ անգամ չի արտահանվի տարածաշրջանից։


