25 Օգս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, ազգային մտածելակերպ ունեցող ՀՀ որևէ քաղաքացի ազատության մեջ չպետք է լինի․ Իշխան Սաղաթելյան

Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, ազգային մտածելակերպ ունեցող ՀՀ որևէ քաղաքացի ազատության մեջ չպետք է լինի․ Իշխան Սաղաթելյան

Կառավարության ղեկին հայտնված անձը երեկ հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով, այսպես կոչված, «Չորրորդ հանրապետություն» ստեղծելու մասին։ Եվ այս ճանապարհին նա բացահայտ հայտարարել է Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, որոնք կարող են խոչընդոտ լինել, տարբեր հոդվածներով մեկուսացնել, որպեսզի դաշտը մաքրեն ու կարողանան այս հակահայկական, հակապետական ծրագիրն իրականացնել․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով այսօր վաղ առավոտից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող քննչական գործողությունները։

«Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, այն մյուս օրը՝ մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ՝ ազգային մտածելակերպ ունեցող ՀՀ որևէ քաղաքացի ազատության մեջ չպետք է լինի»,- ասաց նա։

Պատգամավորը չի կարծում, որ այս պրոցեսը հենց գիշերն է պլանավորվել․ «Սա գործընթաց էր, երեկ հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված՝ այն մյուսին են անելու։ Ինքն այս վերջին շրջանում որ շատ է շփվել Ալիևի հետ, ձգտում է Ալիևի պետական համակարգը, այն, ինչ կա Ադրբեջանում՝ մեկ մարդու բռնապետություն, բերել Հայաստան»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ