
Կառավարությունն ամենաուշը 1 ամսվա ընթացքում կհրապարակի զեկույց՝ Հայ առաքելական եկեղեցում ճգնաժամի մասին. Փաշինյանի ելույթը՝ կետերով
Կա՛մ մանդատները վայր դրեք և զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ եկել եք, նստեք ու աշխատեք, ամեն բառի վրա նեղանալը չեմ կարծում ուժեղ լինելու նշան է․ ԱԺ նիստում Կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ մասում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․
- Կառավարությունն ամենաուշը 1 ամսվա ընթացքում կհրապարակի զեկույց՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին։
- Եթե Գարեգին Բ-ն ընդունի «բարեփոխման» օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ էդ օրակարգը։
- Մենք մարիոնետային պետությունը դարձրել ենք մի պետություն, որն անկախ և ինքնիշխան պետություն լինելու շանս ունի։
- Այո, պիտի նստեն։ Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառի դե յուրե իմաստով։ Ժողովրդից տարած ամեն ինչ մտնելու ենք քանդելու ենք, վերցնելու ենք, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք։


