25 Օգս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակում մահվան դեպք չի արձանագրվել

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել

Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է պայմանագրային զինծառայողի մահվան դեպքին ու պարզաբանել՝ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

«Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ