ՊՆ-ն դեմ է իշխանության օրինագծին, բայց ՔՊ-ին դա չի կանգնեցնում
Ազգային ժողովը երեկ ձայների 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։
Թեպետ նշված օրինագիծը չարժանացավ ո՛չ ընդդիմության, և ո՛չ ՀՀ ՊՆ-ի հավանությանը, միևնույնն է այն ընդունվեց։
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալյանն էլ՝ անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր, որ իրենք որպես գործադիր իշխանություն խնդրել են հաշվի առնել ՊՆ դիրքորոշումը։ Նախարարությունը վստահեցրել է՝ 1 ամսով բանակ զորակոչվելը չի տա ցանկալի արդյունք։ Մանրամասները՝ տեսանյութում։