
ԵԱՏՄ-ն զգալի հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի համար․ Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միությունը զգալի հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի) երկրների շրջանում․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵԱՏՄ-ն աշխարհում սկսում է ընկալվել բոլորովին նոր ձևով։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների կողմից։ Մենք տեսնում ենք հետաքրքրություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Մենք բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ։ Մենք համաձայնագիր ենք ստորագրել Ինդոնեզիայի հետ, որը Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսությունն է», – նշել պաշտոնյան։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս ԵԱՏՄ-ի հանձնառությունը Եվրասիայի խաղաղ զարգացման հարցում։
«Եվ այս ամենն ապացուցում է, որ մենք իսկապես ձգտում ենք բարելավել Եվրասիայի բնակիչների կյանքի որակը։ Եվ, իհարկե, նաև Ռուսաստանում», – նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների վաճառքի շուկան բաղկացած է մոտավորապես 2,5 միլիարդ մարդուց։


