09 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբու Դաբին կարող է կրկին դառնալ Կիևի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հարթակ

Աբու Դաբին կարող է կրկին դառնալ Կիևի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հարթակ

Վաշինգտոնը կարող է դադարեցնել Կիևին ուղղակի օգնության տրամադրումը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման համար․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ չի տեսել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման որևէ «ճանապարհային քարտեզ», և կարծիք է հայտնել, որ Աբու Դաբին կարող է կրկին ծառայել որպես Կիևի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների վայր, եթե դրանք վերսկսվեն։

«Կան որոշ շփումներ [ուկրաինական կողմի հետ], բայց ներկայիս քննարկումը վերաբերում է Ուկրաինայի հետ նախկինում տեղի ունեցած բանակցային գործընթացի վերսկսմանը: Մենք սա քննարկել ենք նաև մեր ամերիկացի գործընկերների հետ, ուստի՝ հնարավոր է, որ գործընթացը վերսկսվի եռակողմ ձևաչափով: Մեր ներկայացուցիչները հանդիպել են, օրինակ, Աբու Դաբիում, և լիովին հնարավոր է շարունակել հանդիպումներն այնտեղ», – նշել է Ուշակովը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ