09 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ․ Factor.am

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ․ Factor.am

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման շուրջ կա պայմանավորվածություն․ Factor.am-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ աշխատանքները շարունակական են։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

Նա նշել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները կանոնավոր բնույթ են կրում։ «Մեր վերջին հանդիպումը կայացել է Բիշքեկում։ Հենց այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք երկկողմ հանդիպումները շարունակելու անհրաժեշտության մասին»,-հայտարարել է Բայրամովը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ