
Թուրքիայում ոստիկանությունը ԼԳԲՏ համայնքի դեմ «Իմ ընտանիքն անվտանգ է» գործողություն է սկսել
Թուրքիայում ոստիկանությունը ԼԳԲՏ համայնքի դեմ իրականացրել է «Իմ ընտանիքն անվտանգ է» լայնածավալ գործողությունը։
Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ խոշոր քաղաքներում խուզարկություններ են անցկացվել գեյ-բարերում, գրասենյակներում և ակտիվիստների տներում։ Ձերբակալվել է առնվազն 60 մարդ։
Երկրի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ դատախազությունը հետաքննություն է սկսել ավելի քան 160 կասկածյալի նկատմամբ՝ «երեխաների, ընտանիքի ինստիտուտի և հասարակական կարգի պաշտպանության» նպատակով։


