
Ադրբեջանական տեղանուններ կիրառելով՝ լեգիտիմացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը․ Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով
Խորհրդարանում այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օր է։ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Հայաստան-Ադրբեջան հաբերություններ, օկուպացված տարածքներ, զիջումներ, գյուղատնտեսություն և այլ թեմաներ․ խորհրդարանականների հարցերին հիմնականում պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա հայտարարություններից առանցքայինները ներկայացնում ենք կետերով․
- Ալիևի օգնականի՝ Հաջիևի պահվածքն անընդունելի էր և անհասկանալի,
- Ուրիշ որևէ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքն ու երկու ելքը չլինի Ադրբեջանից,
- Ադրբեջանական տեղանուններ կիրառելով՝ լեգիտիմացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու հայաստանյան բնակավայրերը,
- Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները համարում եմ ՀՀ անբաժանելի մաս, ինչի մասին հայտարարել ենք բազմիցս,
- Ովքեր ասում են՝ ինչ-որ բան ենք զիջել, թող ասեն՝ ինչ ենք զիջել, մենք ոչ մի բան չենք զիջել, մեր զիջումը զրո է,
- 2018-ից շփվում եմ ՌԴ նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ու երբեք, ոչ մի անգամ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել,
- Գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, ունենք նվազում, և դա սպասելի էր։


