
Սեպտեմբերի 18-ից Կոտայքի մարզում նոր լուսացույցներ են գործելու
Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) և Գետարգել-Բալահովիտ ավտոճանապարհների հատման խաչմերուկում` Առինջ-Գետարգել խաչմերուկ, կատարվել են լուսացուցային օբյեկտի տեղադրման և անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքներ. հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։
«Սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ից նշված հատվածում լուսացույցները կսկսեն գործել։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։
Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։
Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով»,- ասված է հաղորդագրությունում։


