17 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսկ ձեզ համար Մալդիվյան կղզիները չե՞ն խորտակվի․ Լավրովը հեգնել է լրագրողին

Իսկ ձեզ համար Մալդիվյան կղզիները չե՞ն խորտակվի․ Լավրովը հեգնել է լրագրողին

Եկատերինբուրգում Երիտասարդական փառատոնի մասնակցող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է արձագանքել լրագրողի՝ Մալդիվյան կղզիներ հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների թվի աճին վերաբերող հարցին։

«Տարեկան այդ թիվը կարող է հասնել մինչև 1 միլիոնի»,- շեշտել է լրագրողը։

Ինչին ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարն արձագանքել է․ «Իսկ ձեզ համար կղզիները դրանից չե՞ն խորտակվի»։

Ռուսաստանը Մալդիվների զբոսաշրջային շուկայի խոշորագույն իրացողներից է։ 2026-ի օգոստոսի 12-ի դրությամբ՝ Մալդիվյան կղզիներ է այցելել 192 453 ռուսաստանցի, ինչը Մալդիվների զբոսաշրջային ընդհանուր հոսքի 14․7 տոկոսն է։ Ռուսաստանը այդ ցուցանիշով երկրորդ տեղում է․ զիջում է միայն Չինաստանին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ