
Եվրոպայում շոգի հետևանքով շուրջ 35 հազար մարդ է մահացել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Անցախ ամռանը գրանցված աննախադեպ շոգի պատճառով Եվրոպայում շուրջ 35 հազար մարդ է մահացել։ Այս մասին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Չափազանց գերտաքացած էին ծերանոցներն ու հիվանդանոցները (բարձր ջերմաստիճան է եղել անգամ շենք-շինությունների ներսում-խմբգ․ ), և այս ամենը նախանշանն է այն բանի, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում»,- ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Եվրոպայում եղանակը տաքանում է համաշխարհային միջին մակարդակից կրկնակի արագ։
Ավելի վաղ հրապարակված տվյալներով՝ միայն Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում շոգի պատճառով մահացել է ավելի քան 25 հազար քաղաքացի։


