16 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ ոք չի կարող պառակտել ու վախեցնել մեզ․ Պուտին

Ոչ ոք չի կարող պառակտել ու վախեցնել մեզ․ Պուտին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, սեպտեմբերի 18-20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված նախընտրական տեսաուղերձով։

ՌԴ նախագահը կոչ է արել մասնակցել ընտրություններին և կատարել գիտակցված ընտրություն։

Նա ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացու քվեն պատասխանատվություն է և ներդրում՝ երկրի ամրապնդման հարցում։

«Ընտրությունները նաև ցույց կտան, որ մեր զինծառայողների թիկունքում միլիոնավոր մարդիկ են՝ համախմբված ընդհանուր արժեքներով»,- ասել է ՌԴ առաջնորդն՝ ավելացնելով, որ ոք ոք չի կարող պառակտել ու վախեցնել իրենց։

Պուտինի ելույթի առանցքային դրույթները վերաբերել են Ուկրաինայի հետ պատերազմին, զինծառայողների աջակցությանը, ազգային միասնությանն ու այլ թեմաների։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ