21 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում ժողովրդավարությունից միայն պատրանք է մնացել․ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է խոստացել ՌԴ-ին՝ Պետդումայի ընտրություններից հետո

Ռուսաստանում ժողովրդավարությունից միայն պատրանք է մնացել․ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է խոստացել ՌԴ-ին՝ Պետդումայի ընտրություններից հետո

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո: Սահմանափակումները կուղղվեն «Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրությունների կազմակերպիչներին և թեկնածուներին», ինչպես նաև նրանց, ում Եվրոպան համարում է Ռուսաստանում ազատ ընտրությունները խաթարելու մեղսակից․ ասվում է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը հրապարակել է Եվրոպական միության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Սեպտեմբերի 18-20-ի ընտրությունները ցույց տվեցին Ռուսաստանում ժողովրդավարության շարունակական և խորացող քայքայումը, իսկ «Յաբլոկո»-ի թեկնածուների բացառումն ավելի սահմանափակեց ռուսների ընտրությունը»,– ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Յաբլոկո»-ն մնում է Ռուսաստանում «վերջին ընդդիմադիր ուժերից մեկը»։

«Ռուսաստանում ժողովրդավարությունից միայն առերևույթ պատրանք է մնացել», – նշել է Կալլասը:

Բրյուսելը նաև հայտարարել է, որ չի ընդունում ո՛չ քվեարկությունը, ո՛չ էլ ընտրությունների արդյունքները «Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի օկուպացված տարածքներում»:

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ