23 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի արտգործնախարարը մերժել է ՄՔԴ-ից երկրների զանգվածաբար դուրս գալու Թրամփի կոչը

Գերմանիայի արտգործնախարարը մերժել է ՄՔԴ-ից երկրների զանգվածաբար դուրս գալու Թրամփի կոչը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու ծրագրեր չունի՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչի․ գրում է РИА Новости-ն։

Երեքշաբթի Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կոչ է արել երկրներին զանգվածաբար դուրս գալ ՄՔԴ-ից։

«Մենք, անշուշտ, դա չենք անի։ Դա կարևոր հաստատություն է», – ասել է Վադեֆուլը Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ չի հասկանում Թրամփի կոչի իմաստը։

«Սա վերաբերում է այն ոլորտներին, որտեղ, ցավոք, մենք իսկապես տարաձայնություններ ունենք ամերիկյան վարչակազմի քաղաքականության հետ», – հավելել է նա։

Ներկայում ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միացել է 125 պետություն, այդ թվում՝ Գերմանիան և ՀՀ-ն: Սեպտեմբերի 21-ին The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել ՄՔԴ-ի դեմ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել դրա աշխատանքը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ