24 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, բայց Երևանը պետք է ընտրություն կատարի․ Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, բայց Երևանը պետք է ընտրություն կատարի․ Պեսկով

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթվերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, սակայն, ինչպես հայտնի է, այն կկայանա մոտ ապագայում․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, բայց Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի մասնակից է, և այլ չափանիշներին աստիճանական անցումը չի համընկնի ԵԱՏՄ չափանիշների հետ։

«Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ ընտրություն կատարելը կարևոր է։ Կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասություններ չունենա բոլորիս համար այդքան կարևոր այս ինտեգրացիոն միավորման կանոնների, կարգավորումների և սկզբունքների հետ», – ընդգծել է Պեսկովը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ