25 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արզնի կաթնամթերք»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ կեղտի կուտակման ռիսկ է եղել (լուսանկարներ)

«Արզնի կաթնամթերք»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ կեղտի կուտակման ռիսկ է եղել (լուսանկարներ)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Այստեղ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Ի մասնավորի՝

  • արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված, անհարթ հատվածներ,
  • առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը,
  • բացվող ներքին պատուհանը և օդահեռացման համակարգի կողային հատվածները չեն ունեցել պաշտպանիչ միջատապաշտպան ցանցեր,
  • կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, ունեցել են վնասված հատվածներ։

«Արզնի կաթնամթերք» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված նորմերին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ