
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից դուրս է բերում ռազմաօդային ուժերի բոլոր ռմբակոծիչները՝ նոր սպառնալիքի պատճառով
Միացյալ Նահանգները հեռահար ռմբակոծիչները վերադարձրել է ամերիկյան մշտական տեղակայման վայրեր՝ նոր անհայտ սպառնալիքի պատճառով, որը կապված է Մեծ Բրիտանիայի ավիաբազան թիրախավորելու ենթադրյալ դավադրության հետ, որտեղ էլ տեղակայված էին ինքնաթիռները․ հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։
«Այժմ մենք կարող ենք հաստատել, որ բոլոր ամերիկյան ռմբակոծիչները, որոնք տեղակայված էին «Ֆեյրֆորդ» թագավորական ռազմաօդային ուժերի բազայում, վերատեղակայվել են Միացյալ Նահանգների իրենց մշտական բազաներում»,- CNN-ին հայտնել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ անսովոր է, որ ԱՄՆ զինված ուժերը ռմբակոծիչները տեղափոխում է իրենց կայաններ՝ տարածաշրջանի մեկ այլ բազա տեղափոխելու փոխարեն։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
«Ֆեյրֆորդ» բազան օգտագործվել է Իրանի դեմ պատերազմում ներգրավված ԱՄՆ B-1 ռմբակոծիչները տեղակայելու համար և ԱՄՆ Գլոբալ հարվածային հրամանատարության գործառնական վայրն է, որին հանձնարարված է կառավարել հեռահար հարվածները։
CNN-ի ազգային անվտանգության գծով վերլուծաբան Ալեքս Պլիցասը նշել է, որ «Ֆեյրֆորդ»-ում, հավանաբար, տեղակայված են եղել մի քանի տասնյակ ռմբակոծիչներ՝ հավելելով, որ բոլոր ինքնաթիռները տեղափոխելն անսովոր էր։
«Սա վկայում է ընդհանուր սպառնալիքի լրջության մասին, որի մասին մենք խոսում ենք»,- նշել է Ալեքս Պլիցասը CNN Newsroom-ի հաղորդավարի հետ զրույցում։


