08 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP-ը կընդլայնի «Միջին միջանցք»-ի առկա ներուժը և կբավարարի ներգրավված երկրների երկարաժամկետ շահերը․ Տոկաև

TRIPP-ը կընդլայնի «Միջին միջանցք»-ի առկա ներուժը և կբավարարի ներգրավված երկրների երկարաժամկետ շահերը․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի երթուղու» (TRIPP) ինտեգրումը «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն» (TCITR, Միջին միջանցք)՝ «Կենտրոնական Ասիա և Ադրբեջան» համագործակցության ձևաչափի շրջանակում։
Տոկաևն այս մասին հայտարարել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։

Նրա կարծիքով` հարցը կարող է քննարկվել փորձագիտական մակարդակով։
«Սա կընդլայնի TCITR-ի առկա ներուժը և կբավարարի մեր բոլոր երկրների երկարաժամկետ շահերը», - նշել է նա։

Տոկաևն ընդգծել է, որ Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս «Տրանսկասպյան երթուղու» զարգացմանը, քանի որ վերջին տարիների դինամիկան հստակ ցույց է տալիս դրա աճող պահանջարկը։

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ, Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, եթե մինչև 2040 թվականն իրականացվեն բոլոր սահմանված ենթակառուցվածքային նպատակները, Կասպից ծովով բեռնափոխադրումները կարող են քառապատկվել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ