08 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է Իրանին հարվածելու տարբերակներ մտածել նախքան ԱՄՆ ընտրությունները

Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է Իրանին հարվածելու տարբերակներ մտածել նախքան ԱՄՆ ընտրությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին մշակել Իրանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու տարբերակներ մտածել, որ կարող են իրականացվել նախքան ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունները: Այս մասին հայտնում է «The Atlantic» պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին:

Գործողության ծրագրման համար պատասխանատու է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Ըստ աղբյուրների՝ Սպիտակ տունը նպատակ ունի արագացնել զարգացումները հակամարտության գոտում՝ ակնկալելով նաև, որ նախընտրական փուլում կնվազեն վառելիքի գները:

Հնարավոր հարվածների մասշտաբն ու կոնկրետ թիրախները դեռևս վերջնականապես ճշտված չեն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության վերաբերյալ որոշումը հանգելու է «լավ կամ վատ» ավարտի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական բախումները թեժացել էին ընթացիկ տարվա փետրվարից: Թեև հունիսին կողմերը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր, իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ հակամարտությունը՝ չկարգավորված:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ