09 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա, պնդելով, որ երկու երկրներն «արդյունավետ» բանակցություններ են վարում վեց ամիս տևողությամբ պատերազմը դադարեցնելու շուրջ. հայտնում է Reuters-ը։

Պատերազմը, որը սկսվել էր փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներով, նպաստել է Թրամփի վարկանիշի անկմանը երկրի ներսում և ծանր բեռ է դարձել նրա կուսակցակից հանրապետականների համար, ովքեր ձգտում են պահպանել օրենսդիր մարմիններում ունեցած իրենց փոքր առավելությամբ մեծամասնությունը նոյեմբերյան ընտրություններում։

Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների մոտ 60%-ն, այդ թվում՝ հանրապետականների մեկ քառորդը, բացասական է գնահատում Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Թրամփի գործողությունները։ Հակամարտությունը հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի այն ժամանակահատվածում, երբ ընտրողները որպես իրենց հիմնական մտահոգություն նշում են կյանքի բարձր արժեքը։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ակնկալում է նավթի գների նվազում ընտրություններից հետո, սակայն պատերազմից դուրս գալու մանրամասն ծրագիր չի ներկայացրել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ