26 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնաբերվել է Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայտնաբերվել է Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ հատվածում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան․ հայտնում են Ոստիկանությունից։

«Պարզվել է՝ Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը թմրանյութ էր օգտագործել, իսկ մեքենան գողացել էր Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում։

Պարեկները պարզել են, որ մեքենան պատկանում է Վերնաշեն գյուղի 35-ամյա բնակչին։

53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ