27 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգվածային ձերբակալություններ՝ Ստամբուլում․ քաղաքապետի տեղակալներ են կալանավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Ստամբուլում․ քաղաքապետի տեղակալներ են կալանավորվել

Ստամբուլի դատախազությունը Բաքըրքյոյի քաղաքապետարանում կոռուպցիայի գործով 68 անձի ձերբակալման որոշում է կայացրել․ հայտնում է Cumhuriyet թերթը։

Իրականացված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 37 մարդ, այդ թվում՝ քաղաքապետի հինգ տեղակալ և ավագանու երկու ներկայացուցիչ։

Պարբերականի տվյալներով՝ քննության ընթացքում ուսումնասիրվել են 2024-2026 թվականներին քաղաքապետարանի անցկացրած 42 մրցույթների նյութերը, որոնց ուսումնասիրությամբ պետական բյուջեին հասցված զգալի վնաս է բացահայտվել։

Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում իրականացվել են մի շարք խոշոր հակակոռուպցիոն գործողություններ, որոնց շրջանակում ձերբակալվել են տարբեր քաղաքների քաղաքապետեր, համայնքային պաշտոնյաներ և գործարարներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ