27 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանին վախեցրել է «սեփական ժողովրդականությունը»․ Независимая Газета

Փաշինյանին վախեցրել է «սեփական ժողովրդականությունը»․ Независимая Газета

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կաշխատի կրճատել ձայների իր բաժինը: Այս պարադոքսալ խոստումը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վերլուծելուց հետո: Նա հայտարարել է, որ 90% աջակցությունը կարող է ստեղծել բռնապետության տպավորություն: Սակայն, նրան դուր չի գալիս ներկայիս ընդդիմությունը, ուստի` նրանք այն կփոխարինեն նորով․ գրում է Независимая Газета-ն։

Ամեն դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները արմատապես տարբերվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Կայքը հիշեցրել է, որ հունիսին «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ձայների 49.74%-ը:

Ինչպես նկատում է НГ-ն, այս անգամ էլ սկանդալներ եղան: Օրինակ՝ Ստեփանավանի ընտրություններին նախորդել էին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուների և կողմնակիցների ձերբակալություններն՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով: Քվեարկությունից չորս օր առաջ անվտանգության ուժերը ձերբակալել են կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին՝ ևս 13 մարդու հետ միասին: Երկու օր անց ևս 10 մարդ բանտարկվել է: «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ այդ ձերբակալությունները քաղաքական են։

Ընտրություններից մեկ օր առաջ Եղեգնաձորում ձերբակալվել են «Հանրապետություն» կուսակցության անդամներ՝ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և նրա տեղակալ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու երեք այլ թեկնածուներ։ Նրանք նույնպես կասկածվում էին ընտրակաշառք բաժանելու համար։ Նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել նաև Արթիկում և Մարտունիում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ