ABCMEDIA
Երևանում դադարեցվել է ավտոբուսների աշխատանքը

Երևանում դադարեցվել է ավտոբուսների աշխատանքը

Հայաստանում առատ ձյան տեղումների պատճառով փակ են մի քանի միջպետական և հանրապետական ճանապարհներ։

Երևան-Սևան մայրուղուց էլ դեպի Ֆանտան գյուղ տանող ճանապարհին սաստիկ բքի պատճառով ավտոմեքենաները մեկ ժամից ավելի մնացել են ձնաբքի տակ։

Երևանում ևս եղանակային պայմանների պատճառով առաջացել են  խնդիրներ: Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրել են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ծառեր են ընկնել:

Երևանում եղանակի հետևանքով առաջացած խնդիրների մասին մանրամասները՝ ռեպորտաժում։