ABCMEDIA
Թրամփը երկրորդ հաղթանակն է տարել, Իրանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել են

Թրամփը երկրորդ հաղթանակն է տարել, Իրանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել են

Ռուսական Իլ-76 տրանսպորտային օդանավը, որն ուկրաինացի գերիներ էր տեղափոխում փոխանակման համար, կործանվել է Բելգորոդի մարզում:

«Օդանավում եղել է 65 գերի ուկրաինացի զինծառայող, անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող»,- տեղեկացրել է  ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Մոսկվայում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանը։

Թուրքիայում էլ մեկնարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Երկու երկրի ղեկավարների հանդիպումը նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն տարբեր իրադարձությունների պատճառով այն կայացավ միայն այսօր։ Մանրամասները՝ տեսանյութում։