11 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կարծես կա 2 Դոնալդ Թրամփ»․ Բայդենն առաջին անգամ հրապարակել է Թրամփի՝ իրեն թողած նամակից հատված

«Կարծես կա 2 Դոնալդ Թրամփ»․ Բայդենն առաջին անգամ հրապարակել է Թրամփի՝ իրեն թողած նամակից հատված

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հրապարակել է հրաժեշտի նամակի ամբողջական տեքստը, որ Դոնալդ Թրամփը թողել է իրեն 2021-ի հունվարին Սպիտակ տնից հեռանալուց առաջ։ Ուղերձն անսպասելիորեն բարյացակամ է եղել. հանրապետականը գովաբանել է իր քաղաքական մրցակցին ամերիկացի ժողովրդի հանդեպ տածած սիրո համար։ Փաստաթուղթը ներառվել է դեմոկրատի՝ առաջիկայում թողարկվելիք «Խոստացի՛ր ինձ, Ամերիկա» հուշագրությունների գրքում․ հայտնում է The New York Times-ը։

«Շատ նախագահներ են եկել ու գնացել՝ պարզապես երկիրը կառավարելով որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Նրանք, մեծ հաշվով, չեն փոխել պատմության ընթացքը, նրանց պարզապես քշել-տարել է դրա անողոք հոսանքը։ Ձեզ հետ դա տեղի չի ունենա, որովհետև ես գիտեմ, թե որքան ուժեղ եք Դուք սիրում ամերիկացի ժողովրդին»,- ասվում է Թրամփի նամակում։

Թրամփը նամակում չի քննադատել Բայդենին կամ չի փորձել վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները։ Հետևաբար, Բայդենը գրել է, որ իրեն զգացել է այնպես, կարծես «կա երկու Դոնալդ Թրամփ»։ Նա նշել է, որ Թրամփը, մի կողմից, «չի առաջարկել ավանդական հանդիպում» իր հաջորդի հետ որպես նախագահ, բայց, մյուս կողմից, «ջերմորեն մաղթել է նրան լավագույնը, ինչպես հին ընկեր»։

Թրամփն իր առաջին նախագահական ժամկետը զբաղեցրել է 2017-2021 թվականներին։ Նա պարտվել է դեմոկրատ Բայդենին 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում։ Թրամփը հաղթել է 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում և դարձել Միացյալ Նահանգների նախագահ երկրորդ ժամկետով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ