ABCMEDIA
Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ-ում հիշատակել են Արցախի ցեղասպանությունը

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ-ում հիշատակել են Արցախի ցեղասպանությունը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Գլենդելի քաղաքային խորհրդում ելույթներ են ունեցել։  X-ի իր միկրոբլոգում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնել․

«Քննարկել ենք Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն ու Արցախին աջակցելու անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք այստեղ ներկայացված բանաձևը և հուսով ենք, որ այն կընդունվի հաջորդ շաբաթ, որով կդատապարտվի ցեղասպանությունը և կընդգծվի մեր անվտանգ վերադարձը»։