26 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը 2036-ից մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը տեխնիկապես իրագործելի է․ Լիխաչով

Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը 2036-ից մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը տեխնիկապես իրագործելի է․ Լիխաչով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ 2036 թվականը սահմանվել է որպես Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող բլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակային ամսաթիվ։ Երկրորդ երկարաձգման հնարավորությունը քննարկվել է Հայաստանի ղեկավարության հետ՝ նոր էներգաբլոկի նախագծման հետ մեկտեղ․ գրում է mk.ru-ն։

Լիխաչովի կարծիքով՝ հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը 2036 թվականից մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը տեխնիկապես իրագործելի է: Հայկական կողմն ուսումնասիրում է այս տարբերակը, սակայն դրա իրականացումը կպահանջի զգալի ներդրումներ կայանի արդիականացման գործում:

Կողմերը քննարկել են նաև նոր ատոմակայանի կառուցման հարցը։

«Ռոսատոմ»-ը ՀՀ կառավարությանը ներկայացրել է մոտ 1 ԳՎտ հզորությամբ ՋՋԷՌ-1000 (ռուս.՝ ВВЭР-1000, հայերեն՝ ջրա-ջրային էներգետիկ ռեակտոր) էներգաբլոկի առաջարկ։ Հայաստանը դեռևս պետք է որոշի նախագծի տեխնիկական բնութագրերը և իր ապագա գործընկերների կազմը։ Ռուսական կողմը պատրաստ է համագործակցել արտասահմանյան մատակարարների հետ, մինչդեռ տեխնոլոգիայի և գործընկերոջ վերաբերյալ վերջնական որոշումը մնում է ՀՀ կառավարությանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ