06 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի եվրոպական սիրախաղերն ու ռուսական ապահարզանը

Հայաստանի եվրոպական սիրախաղերն ու ռուսական ապահարզանը

Հայաստան-Եվրոպա սիրախաղը հանգեցրեց նրան, որ մեր ռազմավարական դաշնակիցը փորձում է սփոփանք գտնել ոխերիմ թշնամու գրկում։ Ադրբեջանն ու Ռուսաստանը վերջերս փոխվարչապետների մակարդակով պայմանագիր են ստորագրել, ավելի ճիշտ՝ ճանապարհային քարտեզ։

Բաքու այցելած փոխվարչապետ Օվերչուկը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ նոր ճանապարհային քարտեզ է ստորագրել, որն իր մեջ է ներառում գործակցության բավականին լայն շրջանակ։ Դրա մեջ են մտնում տնտեսության գործնականում բոլոր ոլորտները։ Բայց պետք է ընդգծել, որ նման գործակցությունները նոր չեն, պարզապես այլ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Հարցն այն է, թե ինչ մակարդակի են բարձրանում երկու երկրների հարաբերությունները։