Հայտնաբերվել են Բելգորոդում կործանված Իլ-76-ի սեւ արկղերը, Ռուսաստանը օդանավի կործանման պատասխանատվությունը դնում է Ուկրաինայի վրա։ Մոսկվայի վարկածով՝ օդանավը տեղափոխում էր 65 ուկրաինացի ռազմագերու, որոնց պետք է հասցնեին փոխանակման վայր։ Օդանավում եղել է նաև 9-ը ռուսաստանցի` անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ: Ուկրաինան պաշտոնապես չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը, բայց Զելենսկին ասել է, որ միջադեպի միջազգային հետաքննություն է պահանջելու։
Իսկ կիրակի Աֆղանստանում կործանված Falcon 10 օդանավից գողացել են 1,2 մլն դոլար։ Միջազգային մամուլը գրում է, որ Բադահշանի նահանգապետը փոխվարչապետ Մուհամադ Հասան Ախունդի հրամանով գործի հետաքննության հանձնաժողով է ստեղծել։ Միջազգային անցուդարձը՝ ռեպորտաժում: