ABCMEDIA
Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը

Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Թուրքական խորհրդարանի կողմից հավանության արժանացած արձանագրության վավերացումը հաստատելու մասին հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում ՝ Resmi Gazete-ում:

Այսպիսով, Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացը պաշտոնապես ավարտված է։

Թուրքիայի խորհրդարանը անցած երեքշաբթի քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին: 346 պատգամավորներից կողմ է քվեարկել 287 – ը, դեմ ՝ 55-ը, չորսը ձեռնպահ են մնացել: