ABCMEDIA
Լարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին

Լարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին

Այսօր տեղի է ունեցել Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը։

Տուժող Լևոն Խառատյանի հարցաքննության ժամանակ այլ տուժողների իրավահաջորդները դժգոհությունն են հայտնում առ այն, որ ըստ իրենց՝ կարևոր հարցերի տուժողը չի պատասխանում։

Հարցերից մեկին, թե կան տեղեկություններ, որ դեպքի նախորդող պահին, ոչ թե զենքով ծառայություն է իրականացրել, այլ վառարանի մոտ սուրճ են պատրաստել, Լևոն Խառատյանը պատասխանել է, որ դեպքի մանրամասների մասին արդեն հայտնել է։

«Ծառայությունն իրականացրել եմ, բայց եղել է պահ, որ ներս եմ մտել»,- ասել է Խառատյանը։

Տուժողների իրավահաջորդներին հարցաքննվողի՝ հարցերին հստակ չպատասխանելը դուր չեկավ, լարված իրավիճակ ստեղծվեց:

Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։