Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության ոլորտի հարցերին և ԱՄՆ-ից F-16 կործանիչների մատակարարման խնդրին, ինչպես նաև դրանք «Eurofighter Typhoon» տեսակի կործանիչներով փոխարինելու հնարավորությանը։ Այս մասին տեղեկանում ենք TRThaber-ից։
«Թուրքիայի հզորացումը, F-16-երի, նավատորմերի արդիականացումը ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի ուժն է: Այս ծրագիրը ոչ միայն Թուրքիա-ԱՄՆ հարց է, այլ նաև ՆԱՏՕ-ի հարց: Առաջիկա օրերին այս գործի դրական հանգուցալուծում ենք ակնկալում։ Որպես Թուրքիա մենք ասում ենք. ցանկանում ենք գնել F-16 և F-35, սակայն դուք միակը չեք: Այս հարցը լինում է թող լինի, եթե չլինի էլ, շատ ընտրություն կա: Դրանցից մեկն էլ Eurofighter-ն է: Իտալիան և Մեծ Բրիտանիան ասում են. «այո», Գերմանիան մի շարք վերապահումներ ունի, սակայն չլուծվող հարցեր չկան»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը: