ABCMEDIA
ՌԴ-ն հրավեր է ուղարկել Հայաստանին այցելել Մոսկվա՝ Բաքվի հետ համաձայնագիրը քննարկելու նպատակով․ Զախարովա

ՌԴ-ն հրավեր է ուղարկել Հայաստանին այցելել Մոսկվա՝ Բաքվի հետ համաձայնագիրը քննարկելու նպատակով․ Զախարովա

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում  է ՏԱՍՍ գործակալությունը։

«Արարատ Սամվելի Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակ։

Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան։