ABCMEDIA
Ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հետևանքով ամբողջ քաղաքում վթարներ են․ ավագանու անդամ

Ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հետևանքով ամբողջ քաղաքում վթարներ են․ ավագանու անդամ

Ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հետևանքով ամբողջ քաղաքում վթարներ են, այդ թվում համայնքի հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։

«Կոմիտասի վրա մեքենաներ են բախվել Երևանի 1-03 շտապօգնության մեքենային, 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Նոր Նորքում վթարի է ենթարկվել համայնքի ձեռք բերած նոր MAN մակնիշի ավտոբուսը», – գրել է Երիցյանը։